Հայաստան 

Նաիրիտցիները վարչապետի մոտ են

analitik.am

Այս պահին Կառավարության շենքի դիմաց են հավաքվել 100-ից ավել նաիրիտցիներ, ովքեր կրկին պահանջում են վճարել ամիսներ շարունակ իրենց չստացած աշխատավարձերը: Ինչպես հայտնում է Yerkir.am-ի թղթակիցը՝ այժմ նաիրիտցիների 3 հոգանոց խումբը բարձրացավ վարչապետի մոտ՝ քննարկելու այդ հարցը: Նաիրիտցիները բողոքեցին, թե իրենցից շատենը ևս ուզում էին մտնել վարչապետի մոտ, սակայն իրենց թույլ չեն տվել:


Նշենք, որ այս պահին վարչապետը խորհրդակցության է, ինչից հետո նոր կըդունի նաիրիտցիներին: Հիշեցնենք, էկոնոմիկայի նախարար Երվանդ Զախարյանը խոստացել էր վճարել նրանց աշխատավարձերը, սակայն խնդիրը մինչ այժմ լուծում չի գտել 

Նույն շարքից