Հայաստան 

Ծեծի ենթարկված ազատամարտիկները հրաժարվել են հաղորդում տալ

analitik.am

Ոստիկանության կայքը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10-ին զանգվածային լրատվության միջոցներով տեղեկատվություն էր տարածվել, որ նախորդ օրը հարձակման ու ծեծի են ենթարկվել «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանն ու «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը:   Դեկտեմբերի 12-ին ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննիչն այցելել է «Ազատամարտիկների դաշինք» հ/կ-ի գրասենյակ՝ հիշյալ տեղեկատվության վերաբերյալ Մանվել Եղիազարյանից և Ռազմիկ Պետրոսյանից պարզաբանումներ ստանալու նպատակով: Նրանք հրաժարվել են հաղորդում տալ որևէ հանգամանքի վերաբերյալ և նշել են, որ բողոք կամ պահանջ չունեն: 

 

Սկզբնաղբյուրը` yerkir.am 

Նույն շարքից