Հայաստան 

Չկա զենք-զինամթերք, ստիպված ենք կռվել այն ամենով, ինչ կա ձեռքի տակ. Եզդիներն օգնություն են խնդրում

analitik.am

Դեկտեմբերի 10-ին եզդի զինվորականները Իրաքի եզդիաբնակ Շանգալ մարզում կարողացել են հակահարձակման անցնել և ոչնչացնել 8 ահաբեկչի: Հակահարձակումը տեղի է ունեցել Շարֆադին տաճարի մոտակայքում ԻԳԻԼ-ի տեղակայված հենակետերից մեկի վրա:   Ինչպես «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ զրույցում տեղեկացրել է «Շանգալի պաշտպանության միավորում» ջոկատի հրամանատար Հեյդար Շաշոն, իրենք կարողանում են հակահարձակումներ ձեռնարկել միայն այն ժամանակ, երբ ունենում են անհրաժեշտ քանակությամբ զենք-զինամթերք.   «Այս պահին մեզ համար դժվար է, քանի որ չկա անհրաժեշտ տեսակի և քանակի զենք -զինամթերք և մենք ստիպված ենք կռվել այն ամենով ինչ կա մեր ձեռքի տակ և այն ամենով ինչ վերցնում ենք սպանված ահաբեկիչներից: Կան տղաներ, որ անգամ կոշիկ չունեն և ստիպված են հագնել սպանված ահաբեկիչների կոշիկները:   Մեր վրա է նաև 10 000 ավել եզդի փախստականների սննդի և կացարանի խնդիրների լուծման հարցը, որը բավական ծանրացնում է ջոկատի վիճակը: Մեր ընդհանուր հրամանատար Կասմ Շաշոյի անունով բացվել է հաշվեհամար և եթե մեր եզդի եղբայրներն ու քույրերը ցանկություն ունեն օգնել լեռներում պատսպարված փախստականներին և սատար կանգնել հայրենիքի փրկության գործին լծված իրենց քույրերին և եղբայրներին, ապա խնդրում եմ աջակցել մեզ»,- ասաց Հեյդար Շաշոն՝ հույս հայտնելով, որ ոչ մի եզդի անտարբեր չի մնա Շանգալի և շանգալաբնակ եզդիների ճակատագրին: Ահա այն հաշվեհամարը, որով կարող եք օգնել Իրաքի եզդիներին՝


 Kasim Schesho Ezidi e.V   IBAN:DE 11 250 501 8009 102 660 42   BIC: SPKHDE2HXXX Verwendungszweck : Hilfe für Shingal «Սինջար եզդիների ազգային միավորում» 

Նույն շարքից