Հայաստան 

Ոստիկանությունը բերման է ենթարկել Արամ Մանուկյանի դեմ բռնարարքի մեջ կասկածվող անձին

 

Ինչպես հայտնում են են ոստիկանության մամուլի ծառայությունից, ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանիվրա հարձակում իրականացնելու մեջ կասկածվող անձը բերման է ենթարկվել:

Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության ՝ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է կասկածյալի անձը` 1973 թ. ծնված Արշակ Սվազյան, ով դեկտեմբերի 14-ին, ժամը 7.30-ի սահմաններում, Երևանի Ծովակալ Իսակովի 30 հասցեի մոտից բերման է ենթարկվել ոստիկանություն:

Արամ մանուկյանը հարձակման էր ենթարկվել դեկտեմբերի 11-ին իր տան շքամուտքի մոտ: Հատուկ քննչական ծառայությունն ավելի վաղ հաղորդել էր, որ Արամ Մանուկյանի նկատմամբ կիրառված բռնարարքի առթիվ նյութեր են նախապատրաստվում Արաբկիրի քննչական բաժնում:

 

 

 

 

Նույն շարքից