Հայաստան 

ՄԱԿ-ի երկրները համաձայնագրի նախագիծ են ստորագրել կլիմայի փոփոխման դեմ պայքարելու վերաբերյալ

analitik.am

 ՄԱԿ-ի երկրները Պերուի մայրաքաղաք Լիմայում խորհրդաժողով են անցկացրել կլիմայի փոփոխման հարցերի շուրջ եւ համաձայնագրի նախագիծ են ստորագրել համապատասխան միջոցառումների վերաբերյալ: Այդ մասին  դեկտեմբերի 15-ին հաղորդել է CNN հեռուստաալիքը:


Հիմնական պայմանագիրը եկող տարի ստորագրվելու է Փարիզում: Դրանում հանգամանորեն ամրագրված կլինեն կլիմայական փոփոխություններին հակազդելու գործում յուրաքանչյուր երկրի պարտականությունները, որոնք ուժի մեջ կմտնեն 2020 թվականին:


Այսօրվա դրությամբ հայտնի է, որ զարգացող ու զարգացած երկրները տարբեր պարտականություններ են կատարելու: Ավելի հարուստ երկրներն օգնելու են աղքատ երկրներին եւ նրանց, ովքեր ամենից ավելի են տուժել կլիմայի փոփոխություններից:


Զարգացած ու զարգացող երկրներից մի քանիսը համաձայնել են մուծումներ կատարել հատուկ հիմնադրամին, որն այս տարի կհավաքի շուրջ 10,2 մլրդ դոլար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Նույն շարքից