Հայաստան 

Արտահերթ նիստը բոյկոտեցին

analitik.am

ՀՅԴ խմբակցության կողմից ընդմիջումից հետո ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, որ խմբակցությունների ղեկավարների հետ տեղի ունեցավ խորհրդակցություն:   «Իհարկե համամիտ կլինենք, որ դատապարտող տեքստ հրապարակվի, պետք է խնդրեմ խմբակցությունների ղեկավարներին համատեղ դատապարտող տեքստ պատրաստել, եթե նպատակահարմար կգտնեք, կարող եք այսօր 18:30 արտահերթ նիստ հրավիրել:Բայց այս արտահերթ նիստը ընդհատելը օրենքների հետ կապ չունի, դա անհնարի է: Եվ մենք յուրաքանչյուր ձախողում կդիտարկենք որպես ԱԺ աշխատանքների ձախողում»,- ասաց Գալուստ Սահակյանը:   «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը նշեց. «Քանի դեռ այս հարցը չի քննարկվել, մենք չորս քաղաքական ուժերով` «Ժառանգություն», ՀԱԿ, ԲՀԿ և ՕԵԿ բոյկոտում ենք այս արտահերթ նիստը:   Գալուստ Սահակյանը արձագանքեց. «Այսուհետ վարման կարգով ելույթները պետք է վերաբերեն միայն օրենքներին»:   Հիշեցնենք, որ ՀՀԿ-ից բացի մնացած բոլոր խմբակցությունները պահանջում էին անդրադառնալ երկրում տիրող վիճակին` ազատամարտիկների և ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի նկատմամբ բռնությունների դեպքերին: 

Նույն շարքից