Այնպիսի տպավորություն է, որ Եվրասիական տնտեսական միության գործընթացները թևակոխել են քաղաքականից շուկայական փուլ, և այս պայմաններում ավելի ճիշտ է, որ Հայաստանն էլ իր ղազախ ու բելառուս գործընկերների օրինակով մտնի «բազառների» մեջ:
ԱԺ նիստին՝ ԵՏՄ-ի հետ կապված մաքսային կարգավորումների նախագծի քննարկման ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկավ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:
«Ոնց որ Ամանորին ընդառաջ տոնավաճառում մեր երկու պարտնյորները փորձում են հնարավորինս մաքսիմում Ռուսաստանից պոկել, և այդ պոկելու դիմաց է լինելու մեր անդամակցության հարցը վավերացնելը»,-արձանագրեց Ալեքսանդր Արզումանյանը՝ հարցնելով, թե այս պայմաններում ավելի ճիշտ չէ՞ր լինի, որ Հայաստանն էլ մտներ «բազառների» մեջ:
«Մե՛նք էլ փորձեինք հնարավորինս մաքսիմալ բաներ քաղել այս իրավիճակում»,–ասաց նա: