Հայաստան 

Պահանջում են Երանոսյանի հրաժարականը

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս պահին նպատակահարմար չի գտնում ոչ իշխանական ուժերի կողմից հրավիրված ԱԺ արտահերթ նիստին, որին պետք է դրվի Լյովա Երանոսյանի հրաժարականի պահանջի հարցը։ 

 

«Այս պահին նպատակահարմարություն չեմ գտնում և անհիմն եմ համարում նման հարցով արտահերթ նիստ հրավիրելը, որովհետև մեր ընդդիմադիր գործընկերների պահվածքը ցույց տվեց, որ նրանց նպատակը ոչ թե խնդրի լուծումն է, այլ ավելի շատ քաղաքական աղմուկ հանելը»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Շարմազանովը։

Նույն շարքից