«Մաքսային կարգավորումների մասին» ՀՀ օրենքը՝ կից փաթեթով, որի նպատակն է համապատասխանեցնել այն Հայաստանի ՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագրին, ընդունվեց 70 կողմ, 5 դեմ , 0 ձեռնպահ ձայնով:
Նախքան այդ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը կոչ արեց չքվեարկել և ՀՀ-ն չտանել կործանման: «Այսօր Ազգային ժողովը ևս մեկ անգամ փորձ է կատարելու մեր անկախությունը վաճառքի դնել այսպիսի մի պայմանագրով, որին ես եկել եմ դեմ քվեարկելու համար: ՌԴ տնտեսությունն արդեն իսկ գահավիժում է, և այդ տնտեսության հետ ՀՀ տնտեսությունը չպետք է դաշնակցի կամ համագործակցի»,-հայտարարեց Զարուհի Փոստանջյանը: