Հայաստան 

Մ. Բադեյանը՝ ԵՏՄ անդամակցությունից

Ինձ համար` որպես տնտեսագետի, ակնհայտ է, որ յուրաքանչյուր փոքր երկիր պետք  ձգտի ինտեգրացիոն գործընթացների. այս մասին մամուլի ասուլիսին ասաց ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ Մանվել Բադեյանը:

«Մենք պետք է ինտեգրվեինք որոշակի կառույցներում: Մենք հայտարարել էինք, թե մենք ձգտում ենք Եվրոպա, սակայն այն չտվեց որևէ երաշխիք, որ մենք ընտրեինք եվրոպական ինտեգրումը»,-ասաց նա և նշեց, որ երբ կայացվեց ԵՏՄ-ին անդամակցելու որոշումը, այն ժամանակ  չկար այսպիսի խիստ հակամարտություն Արևմուտքի և Ռուսաստանի միջև, և Ռուսաստանը հայտարարել էր, որ ձգտելու էր դեպի Արևմուտք:

«Եվրասիական միությունն ավելի շատ բաներ էր խոստանում մեզ, ամենից կարևորը՝  մեր անվտանգության հարցերն են. չի կարող անվտանգության հարցերը լուծել մի կառույց, իսկ տնտեսական ինտեգրացիան լինի այլ կառույցում»,-ասաց նա: 

ՀՀՇ անդամ Հովհաննես Իգիթյանը գտնում է, որ Ռուսաստանը շանտաժի է ենթարկում Հայաստանին` օգտագործելով Ղարաբաղը:  «Ես չեմ գտնում, որ ԵՏՄ-ն  երաշխիքներ է տալիս, բոլոր երևույթները ցույց են տալիս, որ այսօր ԼՂՀ անվտանգության հարցը ոչ ավելի բարձր է, քան եղել է»,-ասաց նա:

Մանվել Բադեյանը կարծում է, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներն   արտացոլվում են բոլոր տնտեսությունների վրա: «Մեր երկիրը,  չունենալով ամրության որոշակի պաշար, ավելի խոցելի  է, ուստի և բոլոր տեսակի լարումներն անխուսափելիորեն անդրադառնալու են մեզ վրա»,-ասաց նա և նշեց, որ Հայաստանը պետք է հզորացնի իր տնտեսությունը:

«Թեև իրավիճակը փոխվել է, մեզ համար բարենպաստ պայմանները թուլացել են, սակայն դրա համար, հրաժարվել սեփական շուկայի խթանման մեխանիզմներից, անհեթեթ է»,-ասաց նա և նշեց,որ Եվրամիությունը ոչ նախկինում է մեծ ներդրումներ արել, ոչ էլ հետագայում էր պատրաստվում անել:

Նույն շարքից