«Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն այսօր ԱԺ-ում առաջարկեց արտահերթ նիստ հրավիրել դոլար-դրամ փոխարժեքի հետ կապված:
Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձագանքեց. «Խնդիրը բոլորիս է մտահոգում, քննարկումն օգտակար կարող է լինել, բայց ոչ սիրողական մակարդակով և տեսախցիկների առջև: Միգուցե փակ քննարկում, որպեսզի տեսախցիկների գայթակղություն չլինի»:
Փակ քննարկմանն էլ Հրանտ Բագրատյանը դեմ չէր և դրական արձագանքեց: