Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը 2015թ. կդիմավորի ընտանիքի հետ և բարձր տմարադրությամբ: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ինչ զգացումներով է պատրաստվում դիմավորել Ամանորը` Գալուստ Սահակյանը նշեց, որ մեծ ուրախությամբ ընտանիքի հետ կնստի մեկ սեղանի շուրջ: «Դա ինձ համար մեծ ուրախություն է, որ ընտանիքիս հետ վերջապես մեկ սեղանի շուրջ կնստեմ: Սակայն ես նաև ցավ եմ ապրում: Ցավ եմ ապրում նրա համար, որ նոր տարում մեր քաղաքացիների տոնական սեղանները չեն լինի այնպես, ինչպես իրենք են ցանկանում: Իհարկե, սա ինձ անհանգստացնում է, հակառակ դեպքում՝ ես քաղաքականության մեջ չէի լինի»,- նշեց Սահակյանը:
Նա ընդգծեց, որ իր ցանկությունն է, որպեսզի Հայաստանի ցանկացած քաղաքացի կարողանա իր աշխատանքով արժանապատիվ ապրել: «Ես գիտեմ, թե դա որքան կարևոր է: Ես 17 տարեկանից աշխատել եմ: Իմ երեխաները նույնպես աշխատել են վաղ տարիքից»,- նշեց նա: