Հայաստան 

ԱԺ պատգամավորները ամբողջ օրը զբաղված են բառիս բուն իմաստով բամբասանքով

«Անալիտիկ» կենտրոնի տնօրեն Անի Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

 

 

«ՀՀ ԱԺ պատգամավորները կարևորագույն հարցերը թողած ամբողջ օրը զբաղված են բառիս բուն իմաստով բամբասանքով: Շատ հետաքրքիր է, եթե օրինակ այս կամ այն պաշտոնյային գործից հանեն, դրանից ի՞նչն է փոխվելու՝ աշխատատեղեր են ավելանալու, մարդկանց աշխատավարձն է բարձրանալու, հարկային բեռն է թեթևանալու, վերջապես դոլարի կուրսն է կայունանալու, թե ՞ արտագաղթի մակարդակն է իջնելու:

 

Մի՞թե այս պահին շատ ավելի լուրջ հարցեր չկան երկրի առջև ծառացած, քան ինչ-որ երրորդ անձանց կողմից կազմակերպված բռնությունների փաթաթումն այլ անձանց վզին և սեփական քաղաքական շահերի այս կերպ բավարարումը:

 

Անգամ քաղաքականությունից բացարձակ գլուխ չհանող մարդկանց է պարզ, որ տվյալ բռնությունները չէր կարող իշխանությունն իրականացնել այս փուլում, երբ տնտեսական լուրջ խնդիրների առջև է կանգնեցնել ամբողջ ժողովրդին: Մի՞թե կարող ենք հավատալ, որ ՀՀԿ-ում լավ գոնե մեկ խելացի մարդ չկա, այդպես չի կարող լինել, եթե այդպես լինել, ապա նրանք դեռ վաղուց նվիրաբերած կլինեին իշխանությունը: Տպավորություն չստեղծվի, որ պաշտպանում եմ ՀՀԿ-ն, ամենևին, ես բոլոր կուսակցություններին ինչպես միշտ, այնպես էլ հիմա ընկալում եմ բացառապես նույն հարթության մեջ:
Չի կարելի այս ծանր պահին շեղվել իրական խնդիրներից՝ հասարակության մի զգալի հատված աղքատանում է, իսկ մոտ 30 % աղքատությունն էլ արդեն ծայրահեղ աղքատության շեմին է: Սա է այսօրվա ամենահրատապ խնդիրը, այլ ոչ թե ով ում ծեծեց, ում հայհոյեց, ով ինչ հիմարություն ասեց:

 

Այս հարցերով պետք է զբաղվեն համապատասխան մարմինները, իսկ ԱԺ պատգամավորները՝ բոլորը, պետք է այս փուլում մտածեն, թե ինչ օրենսդրական բարեփոխումներ կարելի է անել տնտեսական ոլորտում,որպեսզի ՓՄՁ-ները վերջնականապես չսնանկանան, իսկ հասարակությունն էլ չհայտնվի ծայրահեղ աղքատության ճիրաններում»:

Նույն շարքից