Հայաստան 

Ոչ իշխանական ուժերը ստորագրահավաք են սկսել ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու համար

 Ազգային ժողովի ոչ իշխանական խմբակցությունները ստորագրահավաք են սկսել արտահերթ նիստ հրավիրելու համար: Ո՛չ իշխանական 4 ուժեր՝ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՕԵԿ-ը և «Ժառանգություն»-ը, ցանկանում են ԱԺ արտահերթ նիստ հրավիրել դրամի արժեզրկման թեման քննարկելու համար: Եթե հավաքվեն անհրաժեշտ 44 ստորագրությունները, դեկտեմբերի 17-ին` ժամը 18:30-ին, տեղի կունենա ԱԺ արտահերթ նիստ:


ՀՀԿ խմբակցությունը դեռևս չի քննարկել հրավիրվելիք արտահերթ նիստին մասնակցել-չմասնակցելու հարցը: Դեկտեմբերի 16-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, որ իր համար առավել ընդունելի է թեմայի վերաբերյալ փակ քննարկումների անցկացումը, քանի որ հարցը պահանջում է մասնագիտական լուրջ քննարկում, իսկ տեսախցիկների առկայությունը նպաստելու է, որ որոշ պատգամավորներ զգացմունքային ելույթներ ունենան, ինչը չի կարող նպաստել արդյունավետ քննարկմանը:


Նույն շարքից