Հայաստան 

Ռուսաստանի նման երկրում նույնպես խուճապային տրամադրություններ են. Շարմազանով

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը համաձայն է, խուճապ կա, սակայն չի կարելի մոռանալ, որ Ռուսաստանի նման երկրում նույնպես խուճապային տրամադրություններ են: «Այն, որ կա խուճապ, դա էլ է պարզ, եթե Ռուսաստանի նման երկրում կա, մեզ մոտ չէր կարող չլինել»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Շարմազանովը:


Հարցին, թե արդյոք Կառավարությունը վերահսկում է իրավիճակը, երբ ամեն ինչ օրըստօրե թանկանում է , Շարմազանովը պատասխանեց. «Չի կարող մտահոգություն չլինել, եթե մարդը գիշերը քնում է, առավոտյան արթնանում է ու տեսնում է, որ իր աշխատավարձը պետք է բավարարեր տասը կիլոգրամ շաքարավազի, բավարարում է յոթի»: 


ԱԺ փոխխոսնակն համաձայն է, պատգամավորների աշխատավարձերը ավելի բարձր է, սակայն իրենք էլ «ընտրյալներ չեն, իրենց վրա ևս ազդում են այս խնդիրներն ու անհանգստացնում», և նաև այդ պատճառներով ուզում են փակ քննարկում անցկացնել ու հասկանալ, թե ինչն է սխալ արվել, ինչ պետք է արվի այս իրավիճակից դուրս գալու համար:

Նույն շարքից