ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, թե այսօր փոխարժեքի տատանման ու գնաճի վերահսկման հարցով արտահերթ նիստ կանցկացվի:
«Ֆինանսական շուկայի իրավիճակի վերաբերյալ ԱԺ բոլոր ուժերի մասնակցությամբ նոր նստաշրջան ենք սկսելու, և քննարկելու ենք այսօրվա ամենակարևոր հարցերը, լսելու ենք լիազոր մարմիններին ֆինանսական շուկայում կատարվող դեպքերի վերաբերյալ»,-ասաց նա:
ԱԺ նախագահը չհայտնեց նիստը փա՞կ կլինի, թե՞ բաց: