Հայաստան 

Պետք է վերանայվի 12 ոչ աշխատանքային օր հատկացնելու որոշումը . Փաշինյան

«Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ օրակարգին չվերաբերող մի առաջարկությամբ հանդես եկավ՝ խնդրելով գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին՝ Կառավարությանը փոխանցել ամանորյա տոների համար 12 ոչ աշխատանքային օր հատկացնելու որոշումը վերանայելու հարցը։

«Հատկապես ֆինանսատնտեսական շուկայում տեղի ունեցող վայրիվերումների ֆոնին առավել ևս անհասկանալի է դառանում Կառավարության որոշումը 12 օր ոչ աշխատանքային  հայտարարելու մասին: 12 ոչ աշխատանքային օր անցկացնելուց հետո, երբ Կառավարությունը, պետական հիմնարկները, ԿԲ-ն, բանկերը, երբ փակված լինեն, վախենամ, որ հունվարի 13-ին պարզվի, որ առանց այն էլ անվերահսկելի իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից»,-ասաց նա և նշեց, թե առաջարկում է Կառավարությունը վերանայել և հարցը քննարկել:

«Տրամաբանական կլինի, որ առավելագույնը 1-2-ը և 6-7-ը լինեն ոչ աշխատանքային օր, որ ժողովուրդը, հանրությունը գոնե օպերատիվ պաշտոնական տեղեկություն ստանալու հնարավորություն ունենա: Էլ չեմ ասում, որ սա կարող է հարմար առիթ լինել, որ Կառավարությունը կարողանա օգնել ժողովրդին,այդ մեռելոցների՝ ոչ այդքան պատշաճ քաղաքական և պետական կարգի առումով, ոչ վաղ անցյալի ավանդույթը վերանայվի։ Հույս ունեմ՝ կփոխանցեք Կառավարությանը և առիթի դեպքում քննարկեք»,-նշեց նա: 

Սերգո Կարապետյանը խոստացավ նշված  մտահոգությունը փոխանցել: 

Նույն շարքից