Հայաստան 

Պաշտպանության նախարարն ընդունել է Հեֆֆերնին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնին: 

Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։

Հանդիպման ընթացքում ամփոփվել են 2014 թվականի ընթացքում պաշտպանական բնագավառում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցության արդյունքները և գնահատվել ձեռքբերումները:

Երկուստեք կարևորվել է համագործակցության զարգացման նշանակությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել պահպանել պաշտպանական բնագավառում հայ-ամերիկյան համագործակցության զարգացման դինամիկան:

Նույն շարքից