Հայաստան 

Կառավարությունն անհիմն թանկացումները չի հանդուժելու

analitik.am

Այսօր կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը, նախքան կառավարության նիստի օրակարգին անցնելը, հայտարարեց, որ երեկ հանդիպումներ է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի ներկայացուցիչների և տնտեսվարողների հետ:   «Նրանք աջակցում են, արտաքին շոկերով պայմանավորված, փոխարժեքի տատանումների հետևանքով ֆինանսական շուկայի կայունացմանն ուղղված մեր քայլերին»,- ասաց նա:   Վարչապետը շեշտեց, որ երեկ օրվա երկրորդ կեսից ու արդեն այսօր նկատվում է կայունացման միտում ֆինանսական շուկայում, որը, ըստ վարչապետի, շարունակվելու է:  


«Սակայն մենք անհանգստացած ենք փոխանակման կետերում գնման և վաճառքի մեծ մարժաներով ու սպառողական շուկայում տեղի ունեցող որոշ գործընթացներով: Մասնավորապես` երեկ շաքարավազի, ալյուրի և լայն սպառման մի շարք ապրանքների գծով ակնհայտ գների բարձրացումներ կային»,- ասաց վարչապետն ու հանձնարարեց ՏՄՊՊՀ նախագահին, որ ուսումնասիրի այս գործընթացներն ու ամեն օր իրեն ներկայացնի մանրամասն տեղեկություններ:   «Միաժամանակ, հորդորում եմ ամենայն խստությամբ մոտենալ այս չարաշահումներին: Կառավարությունն անհիմն թանկացումները չի հանդուրժելու»,- նշեց Հովիկ Աբրահամյանը: 

Նույն շարքից