Հայաստան 

Կառավարությունը հաստատեց սահմանամերձ համայնքների բնակիչների սոցիալական աջակցության նախագիծը

analitik.am

Հայաստանի կառավարությունը հաստատեց չորս մարզերի 32 սահմանամերձ համայնքների բնակիչներին տրվող սոցիալական աջակցության մասին նախագիծը:


ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը կառավարության նիստում նշեց, որ 2015 թվականի հունվարի 1-ից 50 տոկոսով կփոխհատուցվի 32 սահմանամերձ համայնքների բնակիչների բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնային վարձը:



Միաժամանակ, ամբողջությամբ կփոխատուցվի այդ համայնքների բնակիչների գույքահարկը և հողի հարկը:

Նույն շարքից