Հայաստան 

Վարչապետը նախարարներին հորդորեց Ամանորին այցելել դիրքեր

analitik.am

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր կառավարության նիստից հետո գործադիրի անդամներին առաջարկեց ցանկության դեպքում Ամանորին ընդառաջ այցելել զորամասեր:

«Այցելեք զորամասեր ովքեր ցանկություն ունեն, իսկ ես ցանկանում եմ, որ բոլորը նման ցանկություն ունենան: Բոլորս փորձենք լինել որևէ զորամասում: Իմ կարծիքով՝ դա շատ ճիշտ է»,-ասաց նա:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հորդորեց նախարարներին լինել ոչ միայն զորամասերում ու դիրքերում, այլ նաև սահմանամերձ համայնքներում:

Նույն շարքից