Հայաստան 

Անհրաժեշտ նախադրյալներ են ստեծվում լիարժեք ծրագրային բյուջետավորման անցնելու համար

analitik.am

Հայաստանի կառավարությունը հաստատեց բյուջետային ծրագրերի նկարագրերի (անձնագրերի) ստեղծման ժամանակացույցը:  Կառավարության նիստում ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը նշեց, որ ստեղծվելու են անհրաժեշտ նախադրյալներ՝ 2018 թվականից լիարժեք ծրագրային բյուջետավորման անցնելու համար: «Այդ կապակցությամբ անհրաժեշտ է ըստ ժամանակացույցի ստեղծել բյուջետային ծրագրի անձնագրեր: Կատարվել է ծրագրային բյուջետավորման պահանջներին անցնելու նպատակով 2012 թվականին պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացված ծրագրերի կառուցվածքի վերափոխում»,- ասաց Գագիկ Խաչատրյանը:


Դրա արդյունքում 860-ի փոխարեն ձևավորվել է 170 ծրագիր և նախատեսվում է մինչ 2018 թվականը ստեղծել 48 բյուջետային անձնագիր:

Նույն շարքից