Հայաստան 

Դրամի արժեզրկման եւ թանկացումների դեմ բողոքի ակցիան՝ այսօր

analitik.am

ՀՀ կառավարության շենքի առջեւ այսօր բողոքի ակցիա կիրականացվի` ընդդեմ դրամի արժեզրկման եւ թանկացումների: «Ֆեյսբուք»-ում համապատասխան հայտարարություն է տարածվել, որում ասվում է.  


  «Բոլորս ենք տեսնում, թե ինչպես է դրամը արժեզրկվում, գնաճն անկառավարելի է, ընդ որում, բարձրանում է թե ներմուծվող ապրանքների, թե տեղական արտադրության ապրանքների ու ծառայությունների գները. սա ոչ այլ ինչ է, քան աշխատավարձերի ու թոշակների նվազեցում, քանի որ դրամի գնողունակությունը մոտ 30 տոկոսով արդեն իսկ իջել է և անհայտ է, թե մեզ ինչ է սպասում։ Մենք չենք կարող դիտորդ լինել այս իրավիճակում։ Պահանջում ենք կառավարությունից և նախագահից


՝ ա․ Ձեռնարկել հրատապ միջոցառումներ՝ մի քանի օրվա ընթացքում կայունացնելու առաջնային սպառման ապրանքների գները։ բ․ Կայունացնել դոլար-դրամի փոխարժեքը՝ բերելով այն հայ մարդու կյանքի նվազագույն պայմանները երաշխավորող մակարդակի և բացառել դոլարի սպեկուլյատիվ վաճառքը։ գ․ Ինդեքսավորել/վերահաշվարկել բյուջետային աշխատողների աշխատավարձերը և քաղաքացիների դոլարային վարկերը։ դ․ Քաղաքացիների տալ երաշխիքներ, որ Էլեկտրաէներգիայի և գազի գները չենք թանկանա։ ե․ Արգելել ՀՀ-ից դեպի ՌԴ դոլարի և ՌԴ-ից դեպի ՀՀ ռուբլու սպեկուլյատիվ ելքերը և մուտքերը։ զ․ Դադարեցնել ԵՏՄ-ին միանալու գործընթացը»։   Բողոքի ակցիային հրավիրված է շուրջ 10 հազար քաղաքացի, պոտենցիալ մասնակիցների թիվն անցնում է հազարից: 

Նույն շարքից