Հայաստան 

ՀՀ արտգործնախարարը հանդիպել է ԵՄ խորհրդարանի փոխնախագահին

analitik.am

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չառնեցկիին:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը կարևորել է Եվրոպական միության հետ համակողմանի փոխգործակցության զարգացումը՝ 2013թ. Վիլնյուսի գագաթաժողովի շրջանակներում ընդունված Հայաստան-ԵՄ համատեղ հայտարարությանը համապատասխան։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Ռիչարդ Չառնեցկին նշել է, որ Եվրախորհրդարանը կարևորում է ԵՄ - Հայաստան համագործակցության ամրապնդումը և շարունակելու է աջակցությունը այդ ուղղությամբ գործադրվող ջանքերին։

Կողմերն անդրադարձել են Հայաստան - Եվրոպական միություն փոխգործակցության հարցերին, Արևելյան գործընկերության, Եվրանեսթի շրջանակներում իրականացվող աշխատանքներին։ Այս համատեքստում զրուցակիցները կարևորել են ԵՄ աջակցությունը` Հայաստանում իրականացվող բարեփոխումներին:

Հայաստանի արտգործնախարարն ու Եվրախորհրդարանի փոխնախագահը մտքեր են փոխանակել միջազգային ու տարածաշրջանային մի շարք հրատապ խնդիրների շուրջ:

Նույն շարքից