Հայաստան 

Քաղաքացիները բողոքում են, բայց երբ պետք է կոնկրետ օրինակներով խոսել, լռում են. Արտեմ Ասատրյան

analitik.am

ՀՀ սոցիալական ապահովության նախարար Արտեմ Ասատրյանը հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում արձագանքելով լրագրողի դիտարկմանը, թե շատ հաճախ որոշ խմբեր իրենց հասանելիք սոցիալական վճարները ստանալու համար ստիպված են լինում մեկ տարվա գումարը ստանալու համար երկու ամսվա գումարը թողնել համակարգի պատասխանատու աշխատակիցներին, նշեց, թե նմանատիպ խոսակցությունները շատ են, ինքն էլ է լսում այդպիսի դեպքերի մասին:

«Եթե ես տեղյակ լինեի, դրան համապատասխան ընթացք կտայի: Երբ հարցը հասնում է կոնկրետ օրինակներին, որևէ մեկը փաստով չի խոսում, լռում են: Այս հարցը իրավապահ մարմինների տիրույթում պետք է լուծվի:  Նախարարությունում գործում է թեժ գիծը՝ 114, որով կարող են զանգահարել բոլոր սոցիալական խնդիրներով»,-ասաց նախարարը՝ շարունակելով, թե բազմաթիվ են դեպքերը, երբ քաղաքացիները որևէ հարցով զանգահարել են թեժ գծին, րոպեների ընթացքում հարցը լուծում է ստացել:

Նույն շարքից