Հայաստան 

2014-ը պրոբլեմների լուծման մշակումների փուլ էր, 2015-2016-ը կլինեն դրանց լուծման տարիներ. Նարեկ Սարգսյան

analitik.am

ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացնելով անցնող տարվա ամփոփումը՝ ասաց, թե իր պաշտոնավարման 7 ամիսների փուլը պրոբլեմների լուծման վերաբերյալ մշակումների փուլ էր:

«2015-2016 թվականներին մեզ սպասում են լուրջ գործողություններ, այդ տարիները լինելու են պրոբլեմների լուծման փուլ»,-ասաց Նարեկ Սարգսյանը:

Խոսելով խոշոր նախագծերի մասին, և մասնավորապես անդրադառնալով Հյուսիսային պողոտային՝ քաղաքաշինության նախարարն ասաց, թե Հյուսիսային պողոտան ինքը համարում է քաղաքային պատմության ամենակարևոր նախագծերից մեկը:

«Դրա հետ կապված այսօր շատ վաղ է գնահատականներ տալը, մենք այդ գնահատականը կտանք 20-30 տարի հետո: Բոլոր խոշորագույն նախագծերը սկզբում սվիններով են ընդունվում, հետագայում՝ տարիների ընթացքում են դրանց վերաբերյալ ճիշտ գնահատականներ հնչեցվում»,-նշեց Նարեկ Սարգսյանը:

Արձագանքելով հարցին, թե հաճախ են ասում, որ Հյուսիսային պողոտայի շենքերը սեյսմակայուն չեն, Նարեկ Սարգսյանն ասաց. «Հյուսիսային պողոտայի սեյսմիկ կայունության վերաբերյալ բոլոր խոսակցություններն անհիմն են, ես դա պաշտոնապես եմ հայտարարում»:

Նույն շարքից