Հայաստան 

Բակո Սահակյանն այսօր մասնակցել է Ստեփանակերտում մեկնարկած «Արցախի ազատամարտիկների միության» 6-րդ համաժողովին

analitik.am

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր մասնակցել է Ստեփանակերտում մեկնարկած «Արցախի ազատամարտիկների միության» 6-րդ համաժողովին:


Այս մասին հայտնում են ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Իր ելույթում Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել ազատամարտի վետերանների և կազմակերպության դերակատարությունը պետականաշինության ու մեր հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման գործընթացում: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ ազատամարտիկների առողջության պահպանմանը, սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանն ուղղված աշխատանքները մշտապես գտնվում են  իշխանությունների ուշադրության կենտրոնում:


Նախագահը նաև պետական պարգևներ է հանձնել մի խումբ ազատամարտիկների:


Միջոցառմանը մասնակցել են Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

Նույն շարքից