Հայաստան 

Բելգիայի վարչապետը նամակներ Է ստացել դատաստանի սպառնալիքներով

analitik.am

Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը նամակներ Է ստացել դատաստանի սպառնալիքներով: Այս մասին դեկտեմբերի 23-ին լրագրողներին հայտնել է քաղաքական գործչի մամուլի քարտուղարը:



Նրա խոսքով՝ Միշելի առանձնասենյակ Է տարվել երկու անանուն ծրար՝ փամփուշտներով եւ սպանության սպառնալիքներով: Այս առնչությամբ ձեռնարկվել են վարչապետի անվտանգության ապահովման լրացուցիչ միջոցներ:   



Դեկտեմբերի 22-ին Շառլ Միշելը հարձակման էր ենթարկվել սկանդալային համբավ վայելող Femen շարժման ակտիվիստուհիների կողմից: Միջադեպը տեղի Է ունեցել Նամյուրում այն պահին, երբ վարչապետը ճառ Էր արտասանում ամբիոնից: Վազելով նրան մոտեցած երիտասարդ կանայք «Կորչի՜ խիստ խնայողությունը, Միշե՛լ, չքվի՛ր» բացականչելով՝ ֆրի տապակած կարտոֆիլ են լցրել, իսկ այնուհետեւ պարկուճից մայոնեզ  ցայտեցրել վարչապետի վրա:      



Միշելն ինքը Femen-ի ակտիվիստուհիների ակցիային վերաբերվել Է ժպիտով: Նա մի քանի րոպե հետո վերսկսել Է ելույթը՝ փոխելով վերնաշապիկն ու փողկապը, բայց արդեն առանց պիջակի:



Ոստիկանությունը վարչական կալանքի Է ենթարկել վարչապետի վրա հարձակված ֆեմինիստուհիներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նույն շարքից