Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում դեկտեմբերի 17-18-ը տեղի է ունեցել Զինված ընդհարումների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի 9-րդ նիստը։ Հանդիպման շրջանակներում դեկտեմբերի 17-ին կայացած կոմիտեի բյուրոյի ընտրությունների արդյունքում Հայաստանն ընտրվել է բյուրոյի փոխնախագահ։ Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցել է նիստի աշխատանքներին՝ իր ներդրումը բերելով օրակարգով նախատեսված որոշումների մշակման գործընթացին։
Կոմիտեն ընդունել է Սիրիայում և Իրաքում մշակութային ժառանգության նպատակաուղղված ոչնչացումը դատապարտող հայտարարություն։