Հայաստան 

Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամը վերանվանվեց

analitik.am

Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամը վերանվանվեց Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի: Այդ մասին որոշման նախագիծը հաստատվեց ՀՀ կառավարության նիստում: Նախագծի հիմնավորման համաձայն` դրա նպատակն է երկրի համայնքներում իրականացնել ներդրումային ծրագրեր, որոնց արդյունքում կմեղմացվեն ՀՀ տարածքային սոցիալ-տնտեսական զարգացման անհամաչափությունները:

 

 

Միաժամանակ, ըստ հիմնավորման, Համաշխարհային բանկը պլանավորում է ակտիվորեն աջակցել երկրի զարգացման ռազմավարության իրականացմանը։ Այդ փաստն արտացոլված է Հայաստանի համար մշակված «Երկրի գործընկերության ռազմավարություն 2014-2017թթ.» փաստաթղթում։ ԵԳՌ-ն շեշտադրում է տնտեսական արագացված աճի և աշխատատեղերի ստեղծման միջոցով բարեկեցության բաշխման և աղքատության նվազեցման զարգացման նպատակները։ Այդ նպատակներին հասնելու համար, ԵԳՌ-ն նախատեսում է աջակցել ՀՀ կառավարությանը: Դրանից բացի, տարբեր դոնորներ շարունակաբար աջակցում են տարածքային զարգացման տարբեր ասպեկտներին ուղղված ծրագրերի իրականացմանը և անհրաժեշտ է համակարգել այդ աջակցությունը՝ ոլորտում կատարվող աշխատաքների առավելագյուն արդյունավետությունն ապահովելու համար։

Նույն շարքից