Հայաստան 

Դո՛ւք եք մեր երկրի հույսը, ապագան. Ամանորի առթիվ Նախագահի նստավայրում հյուրընկալել են բազմաթիվ երեխաների

analitik.am

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը Նախագահի նստավայրում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այսօր հյուրընկալել են զոհված և հաշմանդամ դարձած բազմաթիվ ազատամարտիկների, արցախյան ազատամարտի մասնակից վետերանների և զինծառայողների երեխաների ու թոռնիկների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից, ինչպես նաև սահմանափակ կարողություններով (հաշմանդամ) երեխաների: Հանրապետության Նախագահն իր և տիկին Ռիտա Սարգսյանի անունից տոների կապակցությամբ ջերմորեն շնորհավորել է միջոցառման մասնակիցներին ու բոլոր երեխաներին, բարեմաղթանքներ հղել նրանց.


«Սիրելի՛ երեխաներ, ես շատ ուրախ եմ, որ դուք երգով, պարով, խաղերով եք հրաժեշտ տալիս անցնող տարվան, և ձեր այս ուրախությունը նոր շունչ է հաղորդում այս շենքին, այս պատերին: Այդ շունչը տևական ժամանակ թևածելու է այս շենքում: Մենք շատ հաճախ ենք Նախագահի նստավայրում ընդունում երեխաների, այդ թվում՝ դպրոցականների և հատկապես նրանց, ովքեր իրենց ուսմամբ ու վարքով բարձրացնում են մեր երկրի հեղինակությունը, օրինակ` դպրոցական միջազգային առարկայական օլիմպիադաներում շահում են մրցանակներ: Ես վստահ եմ, որ ձեզնից շատ-շատերը տարիներ հետո գալու են այս շենք՝ որպես հաղթող երեխաներ, գալու են, որպեսզի ստանան երիտասարդ գիտնականների, երիտասարդ ստեղծագործողների համար սահմանած ՀՀ Նախագահի մրցանակները:


Միշտ հիշեք, սիրելի՛ երեխաներ, որ ամեն ինչ լավ է լինելու, դուք կարողանալու եքամեն ինչ հաջողությամբ ավարտին հասցնել, միայն այդ ամենը պետք է անեքուրախությամբ և սիրով. ուրախությամբ պետք է խաղաք, ուրախությամբ պետք էսովորեք, ուրախությամբ պետք է ընկերություն անեք և այդ դեպքում միշտհաջողություն եք ունենալու: Ուզում եմ, որպեսզի դուք լիաթոք ապրեք, ուզում եմ,որպեսզի ձեր ամեն օրը լինի ուրախությամբ լեցուն, որ լավ ընկերներ ունենաք, ուզումեմ, որ ուրախացնեք ձեր ծնողներին, ձեր տատիկներին, պապիկներին: Դո՛ւք եք մերերկրի հույսը, մեր երկրի ապագան: Ուզում եմ, որպեսզի 2015թ. դուք շատ ավելի մեծհաջողություններ ունենաք, ուզում եմ, որ 2015թ. ձեր ծնողները ձեզ ավելի շատ գովենլավ վարքի, լավ սովորելու համար: Ես և տիկին Ռիտան շնորհավորում ենք ձեր Նորտարին և ցանկանում ենք, որ գալիք տարին լինի շատ ավելի լավը ձեզ համար, քանդուք եք պատկերացնում:


Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»:

Նույն շարքից