Հայաստան 

Գեղարքունիքի մարզպետը դրամական օգնություն է հատկացրել զոհված 6 զինծառայողների ընտանիքներին

Ամանորյա և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը  դրամական օգնություն է հատկացրել ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված վեց  զինծառայողների ընտանիքներին:

 

«Արմենպրես»-ին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմից հայտնել են, որ մարզպետի կողմից Ամանորի նախաշեմին դրամական օգնություն են ստացել 2013-14 թթ. ծառայողական պարտականությունները կատարելիս կամ մարտական դիրքերում զոհված վերինգետաշենցի Լյուքս Ստեփանյանի, ծովինարցի Սարգիս Աբրահամյանի, գեղհովիտցի Գարիկ Իսպիրյանի, ավազանցի Արտակ Բեգյանի, նորատուսցի Արմեն Ավետիսյանի և Գավառի Արծվաքար թաղամասից զորակոչված Գերոգի Մնացականյանի ընտանիքներին:

 

Զոհված զինծառայողների ընտանիքներին այցելել և մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի անունից դրամական օգնությունները հանձնել են Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի պատասխանատու աշխատակիցները:

Նույն շարքից