Ինչպես քիչ առաջ տեղեկացրել էինք ՝ «Նաիրիտ Գործարան» ընկերության աշխատակիցների աշխատավարձի պարտքի մարման և գործարանի վերագործարկման ուղղությամբ տարվող աշխատանքները համակարգող խմբի որոշմամբ, այսօր ժամը 11:00-ին «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները կհավաքվել էին ընկերության մոտ և երթով շարժվում էին դեպի նախագահի նստավայր՝ ստեղծված իրավիճակը Սերժ Սարգսյանին (կամ լիազորված անձին) ներկայացնելու համար:
Այս պահին նաիրիտցիները գնտվում են նախագահի նստավայրի դիմաց են և պահանջում են հանդիպել Սերժ Սարգսյանին կամ նրա լիազորված անձին:
Նաիրիտցիները պահանջում են ամբողջությամբ մարել փետրվարի 6-ին կրճատվող աշխատակիցների աշխատավարձի պարտքը: