Հայաստան 

Քաղհալածյալներին զորավիգ է ժողովուրդը

«Իրավունք և աջակցություն» հիմնադրամի կազմակերպած «Օգնենք քաղհալածյալներին» բարեգործական համերգ-աճուրդը տեղի կունենա դեկտեմբերի 27-ին, ժամը 19:00-ին Թեքեյան կենտրոնում: Այս մասին տեղեկացրեցին հիմնադրմաի անդամներ Սյուզան Սիմոնյանն ու Կարո Եղնուկյանը «Որբաթ» մամուլի ակումբում դեկտեմբերի 26-ին կայացած ասուլիսի ժամանակ:

 

Ինչպես նաև շնորհավորեցին բոլորի՝ մասնավորապես քաղբանտարկյալների ու նրանց ընտանիքների Ամանորն ու Սուրբ Ծնունդը և շնորհակալություն հայտնեցին այն բոլոր քաղաքացիներից, ովքեր անտարբեր չեն գտնվել քաղհալածյալների նկատմամբ և իրենց աջակցությունն են առաջարկել:

  «Զորավիգ լինելով տուժած մարդկանց, մենք հակառակորդին ցույց ենք տալիս, որ իրենց բռնությունները ազդեցություն չեն կարող ունեալ»,-նշեց Կարո Եղնուկյանը: 

Նույն շարքից