Հայաստան 

Ալիևը հայտարարել է, որ ցանկանում է նամազ անել Շուշիի և Երևանի պարսկական մզկիթներում

Ադրբեջանի առաջնորդ կրտսեր Ալիեւը իր հոր` Ալիեւ ավագի անունով «Հեյդար» կոչված մզկիթ է հիմնել Բաքվում: Այդտեղ նամազից հետո նա հայտարարել է, որ ցանկանում է նամազ անել նաեւ Շուշիի եւ Երեւանի պարսկական մզկիթներում: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:


Ադրբեջանի առաջնորդը հոր անվան մզկիթի բացման արարողության ժամանակ արդեն 20 տարի կրկնած մի քանի այլ երազանքներ էլ է արտահայտել: Օրինակ` նա ասել է, որ երազում է «վերադարձնել» Ղարաբաղը, երազում է, որ «ադրբեջանցիներ բնակվեն ոչ միայն Ղարաբաղում, այլ նաեւ Երեւանում, Գեյչայում (երեւի նկատի ունի Գավառը), Զանգեզուրում»: Նա ասել է, որ իր երազանքն իրականացնել թույլ է տալիս «ուժեղ ադրբեջանական բանակը, տնտեսությունը», իր «միջազգային դիրքը»:


«Այդ պատճառով մենք պետք է աշխատենք, ավելի ակտիվ չարչարվենք, յուրաքանչյուր քաղաքացի պետք է իր տեղում ներդրում կատարի ընդհանուր գործի մեջ: Վստահ եմ, որ կգա օրը, եւ մենք միասին նամազ կանենք Շուշիի մզկիթում»:


 



Նույն շարքից