Հայաստան 

Վահան Հովհաննեսյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովը գլխավորում է ՀՀ վարչապետը

analitik.am

Գերմանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վահան Հովհաննեսյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով` ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ։

Դեկտեմբերի 28-ին կյանքից վաղաժամ հեռացավ անվանի հասարակական-քաղաքական գործիչ, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վահան Հովհաննեսյանը։

Վահան Հովհաննեսյանը ծնվել է 1956թ. օգոստոսի 16-ին Երևանում։

1963 - 1973թթ. – սովորել է Երևանի Ա. Չեխովի անվան հ. 55 դպրոցում,

1973 - 1978թթ. – ուսանել է Երևանի Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտում, ուսանել և ավարտել է Մոսկվայի մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետը՝ պատմաբան-հնագետի մասնագիտությամբ,

1978 - 1980թթ. – ծառայել է խորհրդային բանակում,

1980 - 1989թթ. – «Էրեբունի» թանգարանում գիտաշխատող, գիտահետազոտական բաժնի վարիչ,

1989 - 1989թթ. – ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտում գիտաշխատող,

1990թ. – ստացել է պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան,

1990 - 1992թթ. – Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցության անդամ,

1992 - 1995թթ. – ՀՅԴ Հայաստանի Կենտրոնական կոմիտեի, ՀՅԴ Բյուրոյի անդամ,

1998 - 1999թթ. – ՀՀ Նախագահի խորհրդական՝ տեղական ինքնակառավարման հարցերով,

1999 - 2003թթ. – ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՅԴ խմբակցության անդամ,

2003 - 2007թթ. – ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ փոխնագահ, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակության ղեկավար, Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ, ՀՅԴ խմբակցության անդամ,

2007 - 2012թթ. – ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ՀՅԴ խմբակցության անդամ,

2007 - 2008թթ. – ՀՀ ԱԺ փոխնախագահ,

2008թ. – առաջադրվել և մասնակցել է ՀՀ նախագահական ընտրություններում՝ որպես ՀՅԴ թեկնածու,

2008 - 2012թթ. – ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, ՀՅԴ խմբակցության ղեկավար,

2010 - 2012թթ. – ԵՎՐՈՆԵՍԹ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար,

2012 - 2013թթ. – ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ Առողջապահության, մայրության և մանկության հարցերի, Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովներիև Էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի անդամ, ԱԺ հայ-գերմանական միջխորհրդարանական բարեկամության խմբի անդամ, ԵՎՐՈՆԵՍԹ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ,

2012թ. – ԵՎՐՈՆԵՍԹ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ։

 

ՀՀ Նախագահի՝ 2013թ. դեկտեմբերի 28-ի հրամանագրով նշանակվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:

Հնագիտության և հին պատմության բնագավառում 30-ից ավելի գիտական հրատարակված աշխատությունների հեղինակ է: Դասախոսել է Երևանի պետական համալսարանում՝ հնագիտություն և քաղաքագիտություն մասնագիտություններով:

Նույն շարքից