Հայաստան 

Հալեպում աստիճանաբար վերականգնվում է ջրամատակարարումը

analitik.am

Հայաշատ Հալեպի որոշ շրջաններում աստիճանաբար վերականգնվում է մոտ մեկ շաբաթ դադարեցված ջրամատակարարումը: Քաղաքը մեկ շաբաթից ավելի նաև հոսանքազրկված է:


Ժողովուրդը պատրաստվում է Ամանորին: Ապահովության առումով հայկական շրջաններն ավելի հանգիստ են, թեև մոտակա սահմանակից վայրերում ռմբակոծությունները շարունակվում են:


«Բերիո Լուրեր» ֆեյսբուքյան էջից տեղեկացանք, որ քաղաքը վերջին օրերին ամբողջությամբ շրջապատված է այս անգամ պետական բանակի կողմից, և զինված ընդդիմադիրները մնացել են քաղաքում: Մյուս կողմից` ցրտի պատճառով շատերի համար բարդ է վառելանյութի խնդիրը: Թեև կառավարությունը մեկ ամիս առաջ 200-ական լիտր վառելանյութ էր բաժանել բնակիչներին, սակայն շատերն ի վիճակի չէին այն գնել:


Պատերազմական վիճակում՝ պայթյունների, հրասանդների և հրթիռակոծության կողքին ամենահրատապը մնում է էլեկտրականության և ջրի հարցը:


Աղբյուրը նաև տեղեկացրել է, որ մթերքների գները զգալի չափով բարձրացել են:


Հալեպի «Սիմոն Վրացյան» կենտրոնում դեկտեմբերի 27-ին տեղի է ունեցել ամանորյա տոնական միջոցառում «Հայ սև գոտիների

միության» մարզիկների համար: Միջոցառմանը ներկա էին մարզիկներ, մարզիչներ, պատասխանատուներ: Ուրախ մթնոլորտը գագաթնակետին է հասել, երբ Ձմեռ պապը մտել է սրահ:

Նույն շարքից