Հայաստան 

Տոնական օրերին ՏԿԱԻՆ-ը կաշխատի շուրջօրյա հերթապահություն ռեժիմով

analitik.am

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում դեկտեմբերի 29-ին տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը: Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազարյանը զեկուցել է անցյալ շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ձեռնարկած միջոցառումների, կատարված հանձնարարականների և Ամանորին ընդառաջ նախատեսվող աշխատանքների մասին: Նախարարի հանձնարարականով` տոնական օրերին փրկարար ծառայությունն աշխատելու է ուժեղացված ռեժիմով՝ իրականացնելով շուրջօրյա հերթապահություն:

Նախարարի խորհրդական Ա. Հակոբյանը զեկուցել է դեկտեմբերի 25-ին և 26-ին Խարբերդի մանկատանը և Նորքի տուն-ինտերնատում ՏԿԱԻ նախարարության փողային նվագախմբի բարեգործական համերգի մասին: ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության պետ Լ. Վարդանյանը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։ Միգրացիոն պետական ծառայության պետի տեղակալ Ի. Դավթյանը ներկայացրել է տարվա ընթացքում ապաստանի հարցով դիմած քաղաքացիների մասին ամփոփ տվյալները: Ազգային արխիվի տնօրեն Ա. Վիրաբյանը զեկուցել է երկու նոր թվայնացնող սարքեր ձեռքբերելու և արխիվային փաստաթղթերի թվայնացման գործընթացի մասին:

Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը և մարզային փրկարար վարչությունների պետերը զեկուցել են շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների և մարզային ՃԿԿ-ների ստեղծման ընթացիկ աշխատանքների մասին։ Զեկուցվել է նաև մարզերում և ԼՂՀ տարածքում իրականացվող իրազեկման, ուսուցողական և քարոզչական բնույթի հակահրդեհային միջոցառումների մասին:

Նույն շարքից