Հայաստան 

Մերկելի օգնականի նոութբուքը գրոհի Է ենթարկվել Regin վիրուսով

analitik.am

Անգելա Մերկելի օգնականի նոութբուքը գրոհել է վիրուսը, որի մշակմանը, անվտանգության աղբյուրների տվյալների համաձայն՝ մասնակցել են ամերիկյան եւ բրիտանական հատուկ ծառայությունները, տեղեկացնում Է Bild թերթը:

Գերմանական թերթի տվյալների համաձայն՝ համերկրային կանցլերի խորհրդականը աշխատել Է եվրոպական քաղաքականությանը վերաբերող ելույթի տեքստի վրա, որն այնուհետեւ բեռնվել Է իր անձնական նոութբուք՝ հետագա մշակման համար:

Դրանից հետո նա փաստաթուղթը տեղափոխել է USB-սարք եւ բերել աշխատավայր: Երբ նա փորձել Է փաստաթուղթը բեռնել աշխատանքային նոութբուք, հակավիրուսային ծրագիրը «տագնապ է հնդեցրել», գրում են ԶԼՄ-ները:

Թերթի տվյալներով՝ Մերկելի օգնականի նոութբուքը գրոհի Է ենթարկվել Regin վիրուսով, որի օգնությամբ կարելի Է մի շարք գործողություններ կատարել վարակված համակարգչով՝ սքրինշոթեր անել, կառավարել մկնիկով, վերականգնել հեռացված փաստաթղթերը, հափշտակել նշանաբառերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նույն շարքից