Հայաստան 

Վրաստանի դատախազությունը դատարան կփոխանցի գործերը, որոնցով մեղադրյալ է հանդես գալիս Սաակաշվիլին

analitik.am

Վրաստանի գլխավոր դատախազությունը «մոտ ժամանակներս» դատարան կփոխանցի գործերը, որոնցով մեղադրյալ է անցնում երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Այդ մասին հայտարարել է պետության գլխավոր դատախազ Գեորգի Բադաշվիլին «Կվիրիս պալիտրա» թերթում հրապարակված հարցազրույցում:

 

Նա նշել է, որ ամռանը Սաակաշվիլիին «չորս գործով մեղադրանքներ են ներկայացվել»:

 

«Պայմանավորված այն հանգամանքով, որ Սաակաշվիլին հրաժարվել է քննության հետ համագործակցությունից և չի ներկայացել քննչական մարմիններ, նրան հեռակա կարգով մեղադրանքներ են ներկայացվել, իսկ որպես խափանման միջոց՝ ընտրվել է կալանքը»,- նշել է նա:

 

Բադաշվիլին հիշեցրել է, որ օգոստոսի 14-ին նախկին նախագահի նկատմամբ «Վրաստանում հայտարարվել է հետախուզում, և զուգահեռաբար Գլխավոր դատախազությունը դիմել է Ինտերպոլի գլխավոր քարտուղարություն Սաակաշվիլիի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու մասին խնդրանքով»:

 

Մոտ երեք շաբաթ առաջ Վրաստանի գլխավոր դատախազության ներկայացուցիչը տեղեկացրել է այն մասին, որ «Ինտերպոլը դեռ որոշում չի կայացրել» նախկին նախագահի նկատմամբ հետախուզում հայտարարելու հարցով:

Նույն շարքից