Հայաստան 

Ձմեռ պապին թող մեզ բերի խաղաղություն և համերաշխություն. ՀՀ վարչապետ

analitik.am

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այս տարի Ձմեռ պապիկից ցանկանում է խաղաղություն և համերաշխություն:

«Ձմեռ պապիկին ժամանակին հավատացել եմ, հիմա էլ թող մեր երեխաներն ու թոռնիկները հավատան, ամեն դեպքում մեզ համար նոր տարին լի է տարբեր խնդիրներով: Թող Ձմեռ պապին մեզ բերի խաղաղություն և համերաշխություն»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Վերջինիս խոսքով՝ 2015 թվականը Հայաստանի  համար լինելու է մարտահրավերների տարի: «Համոզված եմ, որ նաև ձեռքբերումների տարի է լինելու: Մենք կունենանք այն պոտենցիալը, որպեսզի համատեղ հաղթահարենք ներքին և արտաքին մարտահրավերները: Ուզում եմ, որ 2015 թվականը լինի հանդուրժողականության տարի, որ բոլորս ունենանք մի կարծիք՝ ինչպես անենք, որ մեր ժողովուրդն ավելի բարեկեցիկ ապրի»,-ասաց Հովիկ Աբրահամյանը՝ ընդգծելով, որ դրա համար հարկավոր է զարգացնել տնտեսությունը, իսկ դա հնարավոր է միայն միասնական ուժերով անել:

Վարչապետը նաև տեղեկացրեց, որ այս տարի Նոր տարին նշելու է ընտանիքի հետ. «Ես նշելու եմ իմ ընտանիքի հետ, իմ հայրիկի, իմ թոռնիկների, իմ երեխաների հետ միասին մեր տանը»:

Նույն շարքից