Հայաստան 

Հայաստանը կորցրեց արհեստավարժ դիվանագետի. ԱԺ նախագահը ցավակցել է Վահան Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ

analitik.am

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վահան Հովհաննիսյանի անժամանակ մահվան կապակցությամբ:  Գալուստ Սահակյանի ցավակցականում մասնավորապես ասված է.


«Մեծագույն վշտով տեղեկացա Վահան Հովհաննիսյանի անժամանակ մահվան մասին: Հայաստանը կորցրեց կարկառուն հասարակական-քաղաքական գործչի, լայնախոհ մտավորականի եւ արհեստավարժ դիվանագետի: Վահան Հովհաննիսյան մարդու, քաղաքացու, գործընկերոջ կորուստը մեծ է բոլոր այն մարդկանց համար, ովքեր երբեւէ շփվել են նրա հետ: Վշտակցում եմ Վահան Հովհաննիսյանի ընտանիքի անդամներին, ընկերներին ու մտերիմներին եւ կիսում նրանց խոր վիշտը»:

Նույն շարքից