Հայաստան 

Երվանդ Զախարյանը ցավակցել է Վահան Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ

analitik.am

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը ցավակցական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վահան Հովհաննիսյանի վաղաժամ մահվան կապակցությամբ:

 

Ուղերձում ասվում է. «Խոր ցավով և ափսոսանքով տեղեկացա ականավոր հասարակական-քաղաքական գործիչ, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վահան Հովհաննիսյանի վաղաժամ մահվան մասին:


Մեծ ու անգնահատելի է Վահան Հովհաննիսյան մարդու, մտավորականի, հմուտ դիվանագետի և ազգանվեր քաղաքական գործչի ավանդը հայոց անկախ պետականության կերտման գործում: Թե՛ իբրև պետական պաշտոնյա, և թե՛ որպես կուսակցական գործիչ՝ նա բարձր արժանապատվությամբ և մեծ հայրենասիրությամբ ծառայում էր հայրենիքին, պետությանը: 


Անվանի հասարակական-քաղաքական գործչի անժամանակ մահը մեծ ու անդառնալի կորուստ է, առհասարակ, ամբողջ հայ ժողովրդի համար: Վահան Հովհաննիսյանի պայծառ հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների սրտերում»:


Դեկտեմբերի 28-ին կյանքից վաղաժամ հեռացավ անվանի հասարակական-քաղաքական գործիչ, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վահան Հովհաննեսյանը:

Նույն շարքից