Հայաստան 

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

analitik.am

Արցախի Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 29-ին ստորագրել է «Փաստաբանության մասին» ԼՂՀ  օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկերի մասին» ԼՂՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին», «Շահութահարկի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հաստատագրված վճարների մասին»  ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ԼՂՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին», «Արտոնագրային վճարների մասին» ԼՂՀ  օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող հատկացումների (մասհանումների) մասին»  ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքները: Այս մասին հայտնում են Արցախի Նախագահի աշխատակազմից:

Նույն շարքից