Հայաստան 

Շվեդիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Շվեդիայի եկեղեցու հոգեւոր առաջնորդի հետ

analitik.am

 

Շվեդիայի եկեղեցու հոգևոր առաջնորդ, Ուփսալայի նորընտիր արքեպիսկոպոս, դոկտոր Անտյե Յակելենը հունվարի 9-ին ընդունել է Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանին:


ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են նաեւ Ուփսալայի արքեպիսկոպոսի խորհրդական, Հայոց ցեղասպանության մասին մենագրության հեղինակ Գորան Գյուները, ինչպես նաեւ Շվեդիայում հայ առաքելական եւ կաթողիկե համայնքների հոգեւոր հովիվները։


Դեսպան Ապիտոնյանը շնորհավորել է արքեպիսկոպոս Յակելենին այդ պատասխանատու պաշտոնին ընտրվելու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ կշարունակեն ամրապնդվել հոգեւոր եւ մշակութային կապերը Հայաստանի եւ Շվեդիայի միջեւ։


Հանդիպման ընթացքում քննարկվել են Շվեդիայի եկեղեցու հետ Հայաստանի եւ Մայր Աթոռի կապերի ամրապնդման, ինչպես նաեւ միջեկեղեցական եւ Շվեդիայում հայ համայնքի հետ համագործակցության վերաբերյալ հարցեր։

Նույն շարքից