Հայաստան 

Հայկ Գրիգորյանը պաշտոն է ստացել

analitik.am

Ինչպես հաղորդում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը, երկրի ղեկավարը զինվորական քննչական գլխավոր վարչության պետ նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել, որում, մասնավորապես, ասված է.


«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ և 20-րդ հոդվածի 4-րդ մասերը` որոշում եմ.


Հայկ Գրիգորյանին  նշանակել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ»:

Նույն շարքից