Հայաստան 

Հաստատվեցին Կառավարության 2015թ-ի գերակա խնդիրները

analitik.am

ՀՀ կառավարության նիստին Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին որոշման նախագիծը», որից հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ դիմելով բոլոր նախարարներին նշեց, որ ցանկացած գերատեսչության գերակայությունները և միջոցառումները ընդամենը պարտադիր նվազագույն անելիքներն են, ինքն նախարարներից ակնկալում է ավելին:

«Ես ակնկալում եմ նախաձեռնողականություն, սրտացավություն և նախանձախնդրություն: Ունենք շատ խնդիրներ և յուրաքանչյուր գերատեսչության ղեկավար պատասխանատու է իր ոլորտի համար, տնտեսական աճի, ստեղծված արդյունքի, զբաղվածության, ծառայությունների որակի համար: Ես ակնկալում եմ նաև աշխատանքի որակ և ամենակարևորը կարգապահություն»,- ասաց նա:

Հովիկ Աբրահամյանը նշեց նաև, որ ակտիվ նախաձեռնողական, բայց չմշակված փաստաթղթեր իրենց անհրաժեշտ չեն:

«Լինելու եմ խստապահանջ որակի նկատմամբ։ Իսկ նախապես մանրամասն չքննարկված փաստաթղթերին ընթացք չի տրվելու: Ես թղթաբանության համար չեմ այստեղ, մենք պետք է արդյունք ապահովենք և ժողովուրդը պետք է մեր աշխատանքի արդյունքը տեսնի»,- ասաց նա:

Նույն շարքից