Հայաստան 

Կառավարությունը հաստատեց այն սահմանամերձ համայնքների ցանկը, որտեղ գործունեությունը ազատվելու է հարկերից

analitik.am

Կառավարությունն այսօր հաստատեց մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող այն սահմանամերձ գյուղական համայնքների ցանկը, որտեղ իրականացվող գործունեությունն ազատվում է հարկերից:

Ինչպես նիստին նշեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը, ՀՀ չորս մարզերից ցանկում ընդգրկվել են 31 համայնքներ: Նա նշեց, որ որոշումը ուժի մեջ կմտնի հունվարի 1-ից հաշված:

Այդ առիթով վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց. «Սա այն ցանկն է, որ տվել ենք արտոնություններ, կարծում եմ, որ սա մեծ աջակցություն է մեր համայնքներին: Նաև վերջերս տեղի ունեցան կրակոցներ, ինչի համար մենք հանձնաժողով ենք ստեղծել ու փոխհատուցելու են բոլոր նրանց, ովքեր տուժել են: Մենք ուշադիր ենք լինելու նրանց հոգսերին»,-ասաց վարչապետը:

Ներկայացնում ենք ցանկում ընդգրկված 31 համայնքները՝ Արարատի մարզից Երասխ համայնքը, Վայոց Ձորի մարզից՝ Խաչիկ, Խնձորուտ, Սերս, Նոր Ազնաբերդ, Բարձրունի համայնքները, Գեղարքունիքի մարզից՝ Վահան համայնքը, Տավուշի մարզից՝ Ներքին Կարմիր աղբյուր, Ոսկեվան, Չորաթան, Կողբ, Վազաշեն, Բերքաբեր, Չինարի, Արծվաբերդ, Ծաղկավան, (Իջևանի շրջան), Մոսեսգեղ, Դովեղ, Պառավաքար, Բերդավան, Բարեկամավան, Կոթի, Բաղանիս, Սարիգյուղ, Այգեձոր, Կիրանց, Այգեպար, Սևքար, Այգեհովիտ, Ոսկեպար, Վերին Կարմիրաղբյուր համայնքները:

Նույն շարքից