Հայաստան 

Հասարակությունը միակերպ է մտածում Գյումրիի հանցագործության վերաբերյալ. Գալուստ Սահակյան

analitik.am

Գյումրիի սպանության վերաբերյալ հասարակությունը միակամ է, միակերպ է մտածում. այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Գյումրիի Սուրբ Նշան եկեղեցի՝ զոհերի հուղարկավորությանը մասնակցելու նպատակով այցելած ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

«Եղելությունը ցույց տվեց, որ գնահատականների առումով մեր ժողովրդի, հասարակության բոլոր շերտերը նմանակերպ են մտածում, միակամ են ինչպես պատիժների, առավել ևս փոքրիկի առողջության հարցում»,-ասաց Գալուստ Սահակյանը և ավելացրեց, որ «բոլորս որոնում ենք այն ճանապարհը, որը ավելի և ավելի արդարամիտ լուծումներ կտա»:

Գալուստ Սահակյանը հավատացած է, որ ոճրագործը պատասխան կտա օրենքի ողջ խստությամբ:

«Ցավում եմ կատարվածի համար, սա անձնական ցավ չէ, սա ժողովրդական ցավ է, և մնայուն ցավ է»,-ավելացրեց նա:

Իսկ բողոքի ակցիաները, ըստ Գալուստ Սահակյանի՝ «ընդվզումները» վշտի արտահայտման ձև են:

«Մենք բոլորս պիտի կարողանանք մեր ինքնությունը ապացուցելի դարձնել նաև նման իրավիճակներում»,-ավելացրեց ԱԺ նախագահը՝ ավելացնելով, որ հայ ժողովուրդը և քաղաքական ուժերը պետք է ավելի զգոն լինեն:

Նույն շարքից