Հայաստան 

Դատավարությունը պետք է լինի Հայաստանում. Շ. Քոչարյան

analitik.am

Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը խոսել է Գյումրիի ոճրագործության իրավական ընթացքի մասին: Նրա խոսքով` Հայաստանում գտնվող ռազմաբազյի զինծառայողը, եթե կատարել է հանցագործություն   ռազմաբազայի տարածքից դուրս, ապա  նա Հայաստանի իրավասության ներքո է, իսկ եթե հանցագործոթյունը կատարել է ռազմաբազայի  տեղակայման տարածքում, ուրեմն` Ռուսաստանի իրավասության ներքո:


«Տվյալ դեպքում մենք ունենք երկու տիպի հանցագործություն, մեկը` ծանր հանցագործության, սպանություններ, մյուս հանցագործությունը իրենց իրավասության տակ է`  պոստը լքելը, զենքով դրսում հայտնվելը : Պետք է լինի համագործակցություն, և Ռուսաստանի և հայկական իրավապահ մարմինների միջև: Մի բան կարող եմ նշել, որ դատավարությունը պետք է լինի Հայաստանում»,- ասաց Շավարշ Քոչարյանը: 

Նույն շարքից